Զանգվածային հրաձգություն ԱՄՆ-ում

Ոստիկանության տվյալներով կասկածյալը շարունակում է մնալ ազատության մեջ։

ԱՄՆ-ի Մեյն քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 22, վիրավորվել` 60 մարդ։

Լյուիսթոնի իրավապահները պարզել են զանգվածային հրաձգություն իրականացրած տղամարդու ինքնությունը։ Ոստիկանության տվյալներով կասկածյալը շարունակում է մնալ ազատության մեջ։

«Իրավապահ մարմինները փորձում են գտնել զանգվածային հրաձգության մեջ կասկածվող Ռոբերտ Քարդին», — ասվում է ոստիկանության ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ինչպես նշվում է, ենթադրյալ հանցագործը շարունակում է մնալ «զինված և վտանգավոր»:

ABC News-ի փոխանցմամբ՝ Քարդը ծառայել է բանակում և աշխատել որպես հրազենի հրահանգիչ։ Նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատմություն ուներ և այս ամառ երկու շաբաթ անցկացրել է հոգեբուժարանում, երբ խոստացել էր գնդակահարել Ազգային գվարդիայի շենքը: 

Անհայտ տղամարդը կրակ է բացել Լյուիսթոնում երեք տարբեր վայրերում, այդ թվում՝ առևտրի կենտրոնում և բարում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print