Սյունիքում SMART կենտրոններ կկառուցվեն

Հայտարարությունը ստորագրել են Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Ամբրուազ Ֆայոլլը:

Բրյուսելում ընթացող Global Gateway (Գլոբալ դարպասներ) համաժողովի շրջանակներում ստորագրվել է Սյունիքի մարզում երկու SMART կրթական կենտրոններ հիմնելու համար ներդրումային դրամաշնորհի հատկացման համաձայնագրի վերջնականացման մասին հայտարարություն։

Հայտարարությունը ստորագրել են Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Ամբրուազ Ֆայոլլը: Արարողությանը ներկա է եղել նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

 «Այսօր կարևոր քայլ է ձեռնարկվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում կառուցվելիք և COAF-ի կողմից գործարկվող 2 ոչ ֆորմալ կրթական կենտրոնների իրագործման ուղղությամբ։ Սա կարող է օգնել ավելի ամրապնդել կապը ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջև, քանի որ վերջինս առաջինի առանցքային օժանդակությունն է: Ավելին՝ այս խելացի կենտրոնների կառուցումը Սյունիքում կնպաստի Հայաստանի հարավային շրջանների զարգացման ավելի մեծ նպատակի իրագործմանը»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print