Կանադայի ԱԳ նախարարն այցելել է Ջերմուկ

Շատ հաճելի  է Ջերմուկում գտնվելը՝ ավելին իմանալու այն աշխատանքի մասին, որ իրականացրել է Եվրոպական Միության առաքելությունը, որին միանում է Կանադան։

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այսօր այցելել է Ջերմուկ, եղել ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակում։  

«Շատ հաճելի  է Ջերմուկում գտնվելը՝ ավելին իմանալու այն աշխատանքի մասին, որ իրականացրել է Եվրոպական Միության առաքելությունը, որին միանում է Կանադան։ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը միանում է այս առաքելությանը»,- ասել է նա դիտորդների հետ հանդիպմանը։

Կանադայի ԱԳ նախարարը կայցելի նաև մարտական դիրքեր, ինչպես նաև հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print