Գազայից հարվածներ են հասցվել Թել Ավիվին

Իսրայելի բանակը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին:

Համաս շարժման «Իզեդդին ալ-Քասամի բրիգադներ» թևը հայտնել է, որ հարված է հասցվել Թել Ավիվին՝ ի պատասխան Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների թիրախավորմանը: Իսրայելական կողմը հայտնում է, որ Գազայի հատվածից Իսրայելի կենտրոնական տարածքների հրթիռակոծության հետևանքով Թել Ավիվի արվարձաններում վեց մարդ է վիրավորվել։

«Ցախալի» տվյալով՝ Իսրայելի բանակը տանկերով ռեյդ է իրականացրել Գազայի հատվածի հյուսիսում՝ նախապատրաստվելով մարտերի հաջորդ փուլերին: Նաև թիրախային հարվածներ են հասցվել ՀԱՄԱՍ-ի զինյալներին:

Իսրայելի բանակը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին: Հարավային Լիբանանի քաղաքապետարանների միության ղեկավարը հայտնել է, որ Լիբանանի սահմանամերձ բնակավայրերի մեծ մասն ամայացել է իսրայելական բանակի և «Հեզբոլլահի» փոխադարձ հարվածների պատճառով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print