Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի՝ հոկտեմբերի 26-ին թարմացված դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 95-րդ տեղը (նախորդ թարմացմամբ 91-րդն էր)։

Վարկանիշի առաջատարը մնացել է Արգենտինայի հավաքականը: Երկրորդ տեղը զբաղեցնում է Ֆրանսիայի հավաքականը, երրորդը՝ Բրազիլիայի հավաքականը:
Լավագույն տասնյակում են նաև Անգլիան, Բելգիան, Պորտուգալիան, Նիդեռլանդները), Իսպանիան , Իտալիան և Խորվաթիան:
