🎥Մոսկվան պատրաստ է ընդունել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին. Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործում Երևանի խաղադրույքը արևմտյան միջնորդության վրա սխալ էր:

Ռուսաստանը պատրաստ է հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին՝ եռակողմ գագաթնաժողովի հեռանկարով, եթե Երեւանի մոտ քաղաքական կամք լինի: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե Երևանում լինի քաղաքական կամք, մենք դեռ պատրաստ ենք Ռուսաստանի տարածքում հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ լիարժեք եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու հեռանկարով»,- ընդգծել է դիվանագետը։

Զախարովայի խոսքով` ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործում արևմտյան միջնորդության վրա Երևանի կողից խաղադրույք անելը սխալ էր, ինչպես նաև սխալ էր 2020-2022 թվականներին ձեռքբերած բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման կասեցնելու փորձերը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print