Ըստ Զախարովայի՝ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունն իր տարածքում տեղակայելու փոխարեն պաշտոնական Երևանը նախապատվություն է տվել ԵՄ դիտորդական առաքելությանը։
Հայաստանում Եվրամիության առաքելությունը մշտադիտարկման անվան տակ իրականում հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանի և Իրանի դեմ. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա:
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունն իր տարածքում տեղակայելու փոխարեն պաշտոնական Երևանը նախապատվություն է տվել ԵՄ դիտորդական առաքելությանը, որը համապատասխան տեղեկությունները զեկուցում է Բրյուսելին: