Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` Բրյուսելում կայանալիք հանդիպումը չեղարկվել է, սա, փաստորեն, հանդիպման չեղարկման երկրորդ դեպքն է:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին ճեպազրույցի ժամանակ պատասխանել է հարց է՝ որքանով է իրատեսական Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում հաջողության հասնելու մասին հարցին:
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` Բրյուսելում կայանալիք հանդիպումը չեղարկվել է, սա, փաստորեն, հանդիպման չեղարկման երկրորդ դեպքն է: Հաշվի առնելով վերջին բոլոր իրադարձությունները, նաև այն, որ մենք տեսադաշտում ունենք Իրան, դուք ինչ հույսեր եք կապում Վաշինգտոնի կողմից աջակցվող խաղաղության գործընթացի հետ: Դա այս պահի դրությամբ հեռավոր երազանք է, թե…»,- հարցին Միլլերը պատասխանել է.
«Մենք նախկինի պես կարծում ենք, որ դա բխում է երկու կողմի շահերից. տարածաշրջանի շահերից, տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի շահերից է բխում, որ կողմերը հասնեն համաձայնության` խաղաղության պայմանագրի, և մենք կշարունակենք այն առաջ մղել»: