Կատարվում են քննչական, դատավարական գործողություններ, փորձաքննություններ են կատարվում, սպասենք արդյունքներին։
Ինձ համար «Հոկտեմբերի 27»-ի գործը բացահայտված է, ամեն ինչ քրեական գործի նյութերում է։
Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։
«Հիմա նախաքննությունը անջատված մասով վերսկսվել է, այսօր էլ դատախազությունը հաղորդագրություն է տարածել։
Կատարվում են քննչական, դատավարական գործողություններ, փորձաքննություններ են կատարվում, սպասենք արդյունքներին։
Ես կարծում եմ, որ հիմնա որևէ պետական մարմին չի խոչընդոտում նախաքննությանը, ընդհակառակը հայաստանյան իրավիճակը նպաստավոր է, հիմա որևէ մարմին չի խոչընդոտում, սպասենք նախաքննության ավարտին»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը։