Զերծ մնալ Սյունիքի և Վայոց ձորի մարզեր այցելելուց. Շվեդիայի դեսպանատունը` քաղաքացիներին

Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներ որևէ ճանապարհորդությունից

Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի այն հատվածներ, որոնք գտնվում են Սևանա լճից հարավ և արևելք ընկած հատվածներ այցելելուց։

Բացի այդ, արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներ որևէ ճանապարհորդությունից։ Սա ներառում է Երասխ բնակավայրը և սահմանամերձ տարածքով անցնող ճանապարհների հատվածները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print