Եթե քարտեզով կլինեն տեղեր, որտեղ մենք Ադրբեջանի տարածքում ենք, պետք է դուրս գանք այդ տարածքից. Ալեն Սիմոնյան

Սիմոնյանի խոսքով` «դու անկախացել ես այս տարածքով եւ չես կարող նկրտում ունենալ այլ տարածքի նկատմամբ»։

Ադրբեջանի պնդմամբ որոշ տեղերում նաեւ մենք ենք իրենց տարածքներում. Կա ադրբեջանական թեզ, որ կան գյուղեր, տարածքներ, որտեղ մենք ենք իրենց տարածքում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Եթե այն քարտեզով, որով անկախացել ենք, կլինեն տեղեր, որտեղ մենք Ադրբեջանի տարածքում ենք, մենք պետք է դուրս գանք այդ տարածքից, ինչպես նաեւ իրենք պետք է դուրս գան: Դա բացարձակ ճշմարտություն է: Դու անկախացել ես այս տարածքով եւ չես կարող նկրտում ունենալ այլ տարածքի նկատմամբ»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print