Իսրայելական ուժերն այս պահին ընդլայնում են ցամաքային գործողության մասշտաբները՝ ապահովելու համար այս պատերազմի նպատակների իրականացում։
Իսրայելը ցամաքային գործողություն է սկսում Գազայում։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին։
«Մենք ավելացրել ենք Գազայի հատվածի վրա հարձակումների տեմպը: Մեր ռազմաօդային ուժերը հարձակվում են ստորգետնյա թիրախների և ահաբեկչական ենթակառուցվածքի օբյեկտների վրա։: Գազայի հատվածի վրա հարձակումները շարունակելով՝ մեր ուժերն այս պահին ընդլայնում են ցամաքային գործողության մասշտաբները՝ ապահովելու համար այս պատերազմի նպատակների իրականացումը»,- նշել է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը։
Իսրայելի բանակը նաև կոչ է անում Գազայի հյուսիսային հատվածի բնակիչներին շարժվել դեպի հարավ։
Ավելի վաղ, Գազայում ամբողջությամբ անջատվել էր բջջային կապն ու ինտերնետը։ Միևնույն ժամանակ, իսրայելական բանակը ինտենսիվ հարվածներ է հասցնում Գազայի տարբեր հատվածների ուղղությամբ։