Գազայի հատվածի վրա Իսրայելի ներկայիս հարձակումը կարող է լինել ամենաուժեղը հակամարտության սրումից ի վեր։ Սոցցանցերում տարածվում են կադրեր ՑԱԽԱԼ–ի ուժգին հրթիռակոծությունից:
Լրատվամիջոցները ենթադրում են, որ դա կարող է լինել իսրայելական ցամաքային գործողության սկիզբը տարածաշրջանում:
Ըստ պաղեստինյան աղբյուրների՝ Գազայի հատվածում կապի և ինտերնետի ամբողջական խափանումների մասին: Պաղեստինյան հեռահաղորդակցության ընկերությունը հաստատել է Գազայի հատվածում կապի և ինտերնետի ամբողջական անջատումը: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն ասել է, որ Իսրայելը Գազայում «կտրել է կապը և ինտերնետի մեծ մասը»: CNN-ի թղթակիցը հայտնում է, որ հատվածի սահմանին գործում են իսրայելական հրետանին և տանկերը։