Թուրք նախարարը նշել է, որ միջանցքը կանցնի կամ Հայաստանով, կամ Իրանով։
Ադրբեջանական կողմը արագ տեմպերով շարունակում է աշխատանքները Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ։
«Մենք հանձնառու ենք իրականացնել «Զանգեզուրի միջանցք» նախագիծը՝ արևելք-արևմուտք ուղղությամբ առևտրային ներուժը մեծացնելու համար: Ադրբեջանական կողմը արագ տեմպերով շարունակում է իր կողմից անհրաժեշտ աշխատանքները: Աշխատանքներ են տարվում նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում: նախատեսում են աշխատանքները սկսել Դիլուջուի, Իգդիրի և Կարսի միջև այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին»,- ասաց նա:
Թուրք նախարարը նշել է, որ միջանցքը կանցնի կամ Հայաստանով, կամ Իրանով։
Ուրալօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը, որը կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային և ավտոմոբիլային կապը, կարևոր քայլ է համարում Միջին միջանցքին մասնակցող բոլոր երկրների համար։