Հարձակման հետեւանքով զոհվել է 13 մարդ, եւս 15-ը վիրավորվել են։
Առնվազն 13 մարդ է զոհվել, երբ իսրայելական զորքերը գնդակոծել են Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքը, հայտնում է Tasnim-ը :
Իրանական գործակալության տվյալներով՝ Իսրայելի պաշտպանության բանակի հրթիռը խոցել է բնակելի շենքը։ Հարձակման հետեւանքով զոհվել է 13 մարդ, եւս 15-ը վիրավորվել են։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, մահացածների թվում ինը երեխա կա։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ առնվազն տասը մարդ է զոհվել Խան Յունիսում սրճարաններից մեկին իսրայելական օդուժի հարձակման հետևանքով։