🎥Բաքուն ծրագրել էր հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա ընտրություններից շատ առաջ

Ռազմական գործողությունների մեկնարկի մասին առաջին նախազգուշացումը եղել է հենց սեպտեմբերի 19-ին ռուս խաղաղապահների միջոցով։ Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Սամվել Շահրամանյանը։

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի կարևոր դրույթները՝

  • Ադրբեջանական դիրքից հրետակոծության մեկնարկը հաղորդվել է Շուշիի մերձակայքում գտնվող ռուս խաղաղապահների դիրքին։
  • Մարտերի մեկնարկից մի քանի ժամ անց պարզ դարձավ, որ Լեռնային Ղարաբաղը մնացել է միայնակ. Ռուսական կողմը եղել է միայն դիտորդ։
  • Ստեփանակերտը դիմեց պատասխան գործողությունների, դա հնարավորություն տվեց բանակցություններ սկսել Բաքվի հետ։ Այնուհետև պարզ դարձավ, որ անհրաժեշտ է դադարեցնել մարտը, քանի որ ուժերն անհամաչափ էին։
  • Հայաստանը տեղյակ էր Արցախը ինչ է ստորագրում և մենք քննարկում էինք ՀՀ իշխանությունների հետ հնարավոր վտանգները կապված այդ փաստաթղթերի հետ, բայց մեր նպատակը արցախցիների կյանքը փրկելն էր․
  • Ասել, որ վերջին օրերին է Արցախի վրա հարձակման գաղափարը ծագել եւ Արցախում նախագահի ընտրությունների հետ է կապված Ադրբեջանի հարաձակումը, ճիշտ չէ եւ կեղծ թեզ է։
  • Մենք ընդունել ենք մի փաստաթուղթ, որը նախատեսում էր սեպտեմբերի 20-ին դադարեցնել ռազմական գործողությունները։ Մեզ համար անընդունելի էր ՀՀ զինված ուժերի մնացորդների դուրսբերման ձևակերպումը, բայց դա ադրբեջանական կողմի պնդումն էր։
  • Ծանր տեխնիկայով չէինք կարող դուրս գալ Արցախից։ Այդ մասին խոսելն անիմաստ է, քանի որ ադրբեջանական կողմը տեղադրել էր հսկիչ անցակետ։ Սպառազինությունը հանձնել ենք ռուսական կողմին, դա պիտի ոչնչացվեր՝ ըստ պայմանավորվածության։
Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print