Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Լ․ Գ․-ն (ծնված 1997 թ․), Վ․ Ս․-ն (ծնված 1997 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Հոկտեմբերի 28-ին, ժամը 19։26-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգեստան գյուղի կենտրոնական փողոցում՝ Բերդիկ գյուղի խաչմերուկին, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Այգեստան գյուղի թիվ 36 տան մոտակայքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը․ սյունն ընկել է ավտոմեքենայի վրա։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Լ․ Գ․-ն (ծնված 1997 թ․), Վ․ Ս․-ն (ծնված 1997 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին:
