Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Հոկտեմբերի 29-ին, ժամը 01։36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ քաղաքի ալրաղացի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Փրկարար ծառայության փոխանցմամբ` դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջ. Ս., ծնված 1958 թ.) բախվել է ճամփեզրին կայանած «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարին (վարորդ՝ Բ. Ս., ծնված 1964 թ.). Ա. Մ.-ն (ծնված 1978 թ.) արգելափակվել է «Opel» մակնիշի ավտոմեքենայում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ֆ. Ա.-ն (ծնված 1980 թ.), Հ. Մ.-ն (ծնված 2013 թ.) և Ս. Մ.-ն (ծնված 2006 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ֆ. Ա.-ի և Հ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս․ Մ.-ն և Ջ․Ս.-ն տեղափոխվել են Գյումրու ԲԿ:
Փրկարարները Ս. Մ.-ին (ծնված 1953 թ.) և Ջ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, իսկ Ա. Մ.-ին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել պարեկային ծառայության աշխատակիցների ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են Ա. Մ.-ի և Ս. Մ.-ի մահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։