Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին պատշաճ առաքելություն ուղարկել Արցախ

ՄԱԿ

 Արցախում հայերի իրավունքները ապահովելու համար ՄԱԿ-ը պետք է գործի պրոֆեսիոնալ, անկողմնակալ և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ներկայացված արժեքներին նվիրվածությամբ:

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը hիասթափված է հոկտեմբերի 1-ին Արցախ (Լեռնային Ղարաբաղ) ՄԱԿ-ի առաքելության այցի արդյունքներից, որը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Արցախի ամբողջ հայ բնակչությունն արդեն փախել էր ադրբեջանական վերջին ներխուժումից հետո բռնի տեղահանման պատճառով։ Այս մասին Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտնել է X սոցկայքի էջում:

«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին պատրաստել պատշաճ առաքելություն դեպի Արցախի Հանրապետություն, որը կներառի հակամարտությանը չեզոք երկրների միջազգային թիմի անդամներին՝ տեղում ներկա իրավիճակի մանրակրկիտ վերլուծություն իրականացնելու համար: Արցախում հայերի իրավունքները ապահովելու համար ՄԱԿ-ը պետք է գործի պրոֆեսիոնալ, անկողմնակալ և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ներկայացված արժեքներին նվիրվածությամբ», – ասվում է հայտարարությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print