Փաշինյանը հույս ունի առաջիկայում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը

ՀՀ վարչապետը նշել է, որ ենթակառուցվածքային առումով ահռելի աշխատանք է կատարվել Մարգարայի անցակետում։

Ուզում եմ հույս հայտնել, որ 3-րդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր կրողների համար առաջիկայում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը։ 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ենթակառուցվածքային առումով ահռելի աշխատանք ենք կատարել Մարգարայի անցակետում և հույս ունենք, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»,- ասել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print