Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են. Վարչապետ

Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024թ. բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին․

«Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են»,- ասել է նա՝ հավելելով, որ թե կողմերը հավատարիմ մնան այդ սկզբունքներին, խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական։

Վարչապետը հիշեցրել է նաև երեք սկզբունքները․ այն է՝ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, համապատասխանաբար, 29.800 կմ2 և 86.600 կմ2 տերիտորիայի վրա։ Ըստ նրա՝ նշված թվերը հիմք են վերցվել՝ հասկանալով, որ հետագա քննարկումների ընթացքում տեղի է ունենալու դեմարկացիա և դելիմիտացիա․ «Այդ թվերը վերցված են սովետական հանրագիտարաններից` Հայկական և Ադրբեջանական ՍՍՀ–ների վերաբերյալ վերջին արձանագրումներից»,- ասել է նա։

Երկրորդ սկզբունքը, ըստ Փաշինյանի, այն է, որ կողմերը համաձայնում են դելիմիտացիա իրականացնել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։

Երրորդ սկզբունքն էլ վերաբերում է կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print