Հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները

Արարատում եւ Կոտայքում հերթական ընտրություններն էին։

2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում կայացել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝  համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է  ընտրությունների նախնական արդյունքները.

Վերին Դվին համայնք. համայնքի ղեկավարի թեկնածուներ

Զաքարյան Դմիտրի Միխայիլի  — 42 քվե

Յակովլև Վյաչեսլավ Իվանի  — 138 թվե

Պետրովա Լյուդմիլա Ալեքսանդրի  — 626 քվե

Ընտրողների ընդհանուր թիվը՝ 1545, քվեարկությանը մասնակցել են 818-ը։

Վերին Դվին համայնք. ավագանու անդամի թեկնածուներ

Ամիրյան Նաիրա Մարտինի  — 35 քվե

Գևորգյան Արամ Իշխանի  — 97 քվե

Թամրազով Սարգոն Հակոբի  — 81 քվե

Միխաիլով Սերգեյ Միխայիլի  — 91 քվե

Միրզոև Ստեփան Արսենի  — 32 քվե

Յակովլև Մարկ Պավելի  — 67 քվե

Յակովլևա Ջուլետտա Ալեքսեյի -30 քվե

Յուխանաև Վլադիսլավ Վալենտինի  — 59 քվե

Նիկոլաև Յուրա Կոնստանտինի  — 45 քվե

Պետրովա Անյա Լյովայի  — 100 քվե

Սարգսյան Աշոտ Սենիկի  — 36 քվե

Վլասյան Կարեն Սամվելի  — 45 քվե

Տամրազով Վասիլի Ռոլանդի  — 55 քվե

Արզնի համայնք. համայնքի ղեկավարի թեկածուներ

Ավագյան Վարդան Ալբերտի  — 236 քվե

Իվանով Էմիլ Տիմոֆեյի — 113 քվե

Միրզոև Ալեքսանդր Գեորգիի  — 292 քվե

Միրզոև Ֆելիքս Վալերիևիչ  — 372 քվե

Չոբանյան Կորյուն Աղասարի  — 103 քվե

Արզնի համայնքում ընտրողների թիվը 2132 է, քվեարկությանը մասնակցել են 1164-ը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print