Ավտոմեքենայից կրակել են, 21-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, և կատարվածի մասին չի կարող բացատրություն տալ:

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, կրակոցներ են հնչել երևանում: Ժամը 04:25-ի սահմաններում «էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «Ձախ սրունքի ստորին երրորդկանի կույր վնասվածք», «աջ ոլոքի ստորին երրորդականի կողմնային մակերեսի մետաղական օտար մարմին» ախտորոշմամբ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, և կատարվածի մասին չի կարող բացատրություն տալ:

Օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 00:20-ի սահմաններում Նուբարաշենի 11 փողոցի թիվ 1 շենքի հարակից վայրում Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից ատրճանակից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով էլ Սլավիկ Հ.ն հրազենային վնասվածքներ է ստացել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print