«Գորիս» ՔԿՀ ծառայողները բացահայտել են արգելված իրերի ներթափանցման դեպքեր

Խուզարկության են ենթարկել հիմնարկ նոր ընդունված դատապարտյալ Է.Խ.-ին:

Հոկտեմբերի 27-ին` ժամը 18:25-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի և հերթապահ խմբի ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել հիմնարկ նոր ընդունված դատապարտյալ Է.Խ.-ին:

Խուզարկության արդյունքում վերջինիս կոշիկի ներբանի տակից հայտնաբերվել են բջջային հեռախոս, 2 բաժանորդային քարտ, ականջակալ և բանկային քարտ:

Է.Խ.-ն խոստովանել է, որ հայտնաբերված իրերը պատկանում են իրեն:

Երկու օր անց` հոկտեմբերի 29-ին` ժամը 07:40-ի սահմաններում, նույն հիմնարկի ծառայողները տեխնիկատնտեսական աշխատանքներ իրականացնող դատապարտյալներին հատկացված տարածքի խոտածածկի վրայից հայտնաբերել են կանաչ փաթեթ, որում առկա է եղել 4 բջջային հեռախոս: 

Դեպքերի առթիվ նախապատրաստվել են նյութեր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print