Ներքին անվտանգության ապահովման համար 2024 թվականին նախատեսված է 148 միլիարդ դրամ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որ «ոստիկանության, ԱԱԾ-ի կարողությունների մեծացումը Կառավարության ուշադրության կենտրոնում է»։
Փաշինյանը շեշտել է, որ եթե ներքին անվտանգության ապահովման համար 2018-ին ծրագրված հատկացումը եղել է 63,3 միլիարդ դրամ, ապա 2024 թվականի համար նախատեսված է 148 միլիարդ դրամ: