Թրամփը ծաղրել է Բայդենին

ԱՄՆ նախկին նախագահը բեմում նմանակել է 80-ամյա Բայդենին և ծաղրել նրան։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է երկրի գործող ղեկավար Ջո Բայդենին: Լաս Վեգասում իր աջակիցների հետ հանդիպմանը հանրապետականը «խոսքից անցել է գործին»՝ բեմում նմանակնելով 80-ամյա Բայդենին և ծաղրելով այն իրավիճակները, երբ ԱՄՆ նախագահը «մոլորվում էր» բեմում և չէր կարողանում բեմից իջնելու ճանապարհը գտնել:

Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հիշեցնելով լրատվամիջոցները պարբերաբար հրապարակում են տեսանյութեր, որոնցում երևում է, որ Բայդենը մի տեսակ «մոլորված է» և չի կարողանում ճանապարհը գտնել:

«Ես այնտեղ սանդուղք եմ տեսնում և եթե պետք լիներ, անմիջապես կցատկեի այս մասից», – ասել է Թրամփը՝ հիշեցնելով Բայդենի «մոլորվելու» դեպքերը:

Այնուհետև Թրամփը սկսել է մարմնի շարժումներով ծաղրել Բայդենի շարժուձևը, երբ վերջինս ելք էր փնտրում ամբիոնից՝ սպասելով, որ օգնականը գա՝ իրեն ամբիոնից ուղեկցելու համար:

«Նա չի կարող երկու նախադասություն իրար կապել, բայց ղեկավարում է միջուկային զինանոցը», – ասել է Թրամփն աջակիցներին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print