ՌԴ-ում և Իսրայելում Հայաաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյան և նրա որդին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել էին։
Մաեստրո Սերգեյ Սմբատյանն արդարացվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«ՀՀ գլխավոր դատախազության դատախազի որոշմամբ դադարեցվել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` մեղսագրվող արարքնը նրա կողմից կատարված չլինելու հիմքով»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ՌԴ-ում և Իսրայելում Հայաաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյան և նրա որդին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել էին։ Նրանք կասկածվում են պետությանը 966 մլն դրամի գույքային վնաս պատճառելու մեջ, թեև փաստաբանը նշել էր 166 մլն կեղծ հիմքերով քրգործի մասին: