Թալանել են Տիգրան Արզաքանցյանին պատկանող գործարանը

Տարածքը ժամանակին որպես ավտոպարկ է ծառայել, իսկ ավելի ուշ՝ ոսկու հումքի վերամշակման գործարան։

«Հրազդանում թալանել են Տիգրան Արզաքանցյանի գործարանը՝ պատճառելով մի քանի միլիոն դոլարի վնաս»,- Oragir.News-ին հայտնել է Հրազդանի Կաքավաձոր թաղամասի բնակիչներից մեկը, որի անունը նրա իսկ խնդրանքով լրատվամիջոցը չի նշել։

Նրա խոսքով՝ տարածքը ժամանակին որպես ավտոպարկ է ծառայել, իսկ ավելի ուշ՝ ոսկու հումքի վերամշակման գործարան։

Լրատվամիջոցի զրույցակիցն, անդրադառնալով  գողությանը, ասել է, որ  խոսքը «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ի մասին է։

Oragir.News-ը փորձել է կապ հաստատել արտերկրում գտնվող Տիգրան Արզաքանցյանի հետ, սակայն  զանգերն անպատասխան են մնացել։ Հրազդանում շրջանառվող լուրերի համաձայն՝ գործարանը թալանելու հետևանքով Տիգրան Արզաքանցյանին պատճառվել է շուրջ 100 միլիոն դոլարի վնաս։  

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print