Թմրամիջոցը Իսպանիա է տեղափոխվել Կոստա-Ռիկայից եկած բեռների հետ։
Իսպանիայի իրավապահ մարմինները կոնտեյների մեջ թաքցված 720 կգ կոկաին են առգրավել Մալագա նավահանգստում (Անդալուսիայի ինքնավար համայնք), հայտնել է Իսպանիայի ոստիկանությունը։
Նշվում է, որ թմրամիջոցը Կոստա-Ռիկայից եկած բեռների հետ է տեղափոխվել Իսպանիա։ Արկղը, որի մեջ թաքցված է եղել 720 կգ կոկաինը, հայտնաբերվել է 19 տոննայի չափ մետաղի ջարդոնի մեջ։
Իսպանիայի ոստիկանության ձեռնարկած գործողության արդյունքում 8 հոգի է ձերբակալվել, նրանցից մի քանիսը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված հանցավոր խմբի անդամներ։ Ձերբակալվածներից երկուսը նմանատիպ հանցագործության համար արդեն մեկ անգամ դատապարտված են եղել։