Գազայի հատվածում խաղաղ բնակչության ռմբակոծությունները չեն կարող արդարացվել.Պուտին

Երբ նայում ես արնաշաղախ, մահացած երեխաներին, կանանց և ծերերի տառապանքներին, թե ինչպես են բժիշկները մահանում, իհարկե, և բռունցքներդ են սեղմվում, և արցունքներ են հոսում։

Գազայի հատվածում խաղաղ բնակչության ռմբակոծությունները չեն կարող արդարացվել։ Այս մասին հոկտեմբերի 30-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին նվիված խորհրդակցության ժամանակ։

«Այն սարսափելի իրադարձությունները, որոնք այժմ տեղի են ունենում Գազայի հատվածում, երբ անխտիր սպանվում են հարյուր հազարավոր անմեղ մարդիկ, ովքեր պարզապես փախչելու, ռմբակոծություններից թաքնվելու տեղ չունեն, ոչնչով չեն կարող արդարացվել: Երբ նայում ես արնաշաղախ, մահացած երեխաներին, կանանց և ծերերի տառապանքներին, թե ինչպես են բժիշկները մահանում, իհարկե, և՛ բռունցքներդ են սեղմվում, և՛ արցունքներ են հոսում։ Այլ կերպ չի կարող լինել», – ասել է Պուտինը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print