Ֆինանսների նախարարությունը ԼՂ-ի բյուջեին հասանելիություն չունի. նախարար

Հայաստանը տրամադրել է վարկային միջոցներ․ վերջին անգամ՝ սեպտեմբերին:

Ինձ համար մի քիչ հասկանալի չէ «բյուջե սառեցնել» հասկացությունը, որովհետև ֆինանսների նախարարությունը ԼՂ-ի բյուջեին հասանելիություն չունի, այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆինասների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ արձագանքելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ԼՂ-ի բյուջեն սառեցվել է։

«Իրենց բյուջեն է, իրենք են կառավարում։ Հայաստանը տրամադրել է վարկային միջոցներ․ վերջին անգամ՝ սեպտեմբերին»,- շեշտեց նախարարը։

Հարցին՝ ինչու թոշակ չի տրամադրվում ԼՂ-ից բռնի տեղահանված թոշակառուներին, Հովհաննիսյանն ասաց․ «Ոչ մեկին թոշակ չենք տալիս, որովհետև գումարը տվել ենք ԼՂ կառավարությանը, և իրենք են որոշել՝ թոշակ տալ, թե այլ ծախսեր անել»։

Նախարարը հավելեց նաև, որ 2023թ․ բյուջեով նախատեսված համարյա ողջ գումարը, մի բան էլ ավելի, հատկացված է․ մի փոքր մասն է մնացել․ «Հիմա այդ գումարը տրամադրում ենք մարդկանց, որոնք գտնվում են Հայաստանում»։

Մնացորդը հատկացնելու վերաբերյալ նախարարը նշեց՝ որոշում չկա, որ չի տրվելու այդ գումարը․ «Բայց տալու պատճառ էլ չեմ տեսնում»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print