Սաուդյան Արաբիայի բանակը և ՀՕՊ ուժերը բերվել են մարտական պատրաստվածության բարձր վիճակի. Bloomberg

Հրապարակման մեջ նաև ասվում է, որ հոկտեմբերի 30-ին Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Խալեդ բեն Սալման Ալ Սաուդը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Սաուդյան Արաբիան իր բանակը և հակաօդային պաշտպանության ուժերը բերել է մարտական պատրաստվածության բարձր վիճակի՝ հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Գործակալության տվյալով՝ Թագավորության իշխանությունները նման որոշում են կայացրել Եմենի ապստամբների հետ բախումներից հետո, որոնք «Անսար Ալլահ» շարժման մաս են: Մասնավորապես, ապստամբները փորձել են հրթիռային հարված հասցնել Սաուդյան Արաբիային, սակայն հարձակումը հետ է մղվել: Որոշման համար պատճառ է դարձել նաև Եմենին սահմանակից Հարավային Ջիզան նահանգում սաուդցի չորս զինծառայողների մահվան միջադեպը:

Հրապարակման մեջ նաև ասվում է, որ հոկտեմբերի 30-ին Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Խալեդ բեն Սալման Ալ Սաուդը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Կողմերը քննարկել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների հետևանքները, ինչպես նաև Եմենում տիրող իրավիճակը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print