Օտարերկրացի երիտասարդները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։
Ոստիկանությունից տեղեկացնում են՝ Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժին հաղորդում ստացվել, որ Առինջ գյուղում բնակվող չորս օտարերկրացի երիտասարդներ ծեծի են ենթարկել համատեղ բնակվող համերկրացուն, ապա երիտասարդներից մեկը նրա դրամապանակից հափշտակել էր 400 դոլար:
4-ն էլ ձերբակալվել և տեղափոխել են Կոտայքի բաժին, ապա ներկայացրել Աբովյանի քննչական բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տուժողից ընդունվել է հաղորդում։
Օտարերկրացի երիտասարդները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։
Հանգամանքները պարզվում են։