Իսպանիայի ապագա թագուհին՝ արքայադուստր Լեոնորը, 18-րդ տարեդարձի օրը երդվել է հավատարիմ մնալ սահմանադրությանը. երդման արարողությունը տեղի է ունեցել երկրի խորհրդարանում, գրում է Daily Mail-ը:
Պարբերականը նկատում է, որ, այսօր առավոտյան Մադրիդի խորհրդարանի պալատի բեմ բարձրանալով, արքայադուստր Լեոնորը հանգիստ և զուսպ տեսք ուներ՝ չնայած պահի պատմական կարևորությանը:
Այսօր՝ իր ծննդյան 18-րդ տարեդարձին, արքայադուստրը հավատարմության երդում է տվել Իսպանիայի սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ նա այժմ կարող է պաշտոնապես հանդես գալ որպես ռեգենտ՝ իր հոր՝ թագավոր Ֆելիպեի բացակայության դեպքում:
Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել թագավոր Ֆելիպեն, թագուհի Լետիցիան, արքայադուստր Սոֆիան:





