Արցախում մնացած տարեցներին ԿԽՄԿ-ն օգնում է տեղափոխվել Հայաստան

Խոցելի մարդիկ մեր ուշադրության կենտրոնում են։

ԿԽՄԿ-ն շարունակում է օգնել Արցախում մնացած փոքրաթիվ հայերի տեղափոխմանը։ Միջազգային կոմիտեն տեսանյութ է տարածել, որում օգնում է տարեցներին տեղափոխվել Գորիս։

«Խոցելի մարդիկ մեր ուշադրության կենտրոնում են։

Մենք շարունակում ենք աշխատել տարածաշրջանում և օգնել Ղարաբաղում մնացող մարդկանց, որոնք ունեն աջակցության կարիք կամ ցանկանում են տեղափոխվել Հայաստան»,- տեսանյութին կից նշել է ԿԽՄԿ-ն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print