Էմանուել Մակրոնը Ղազախստանում է

Աստանան հայտարարել է, որ բանակցությունները կանդրադառնան երկու երկրների միջև առևտրատնտեսական, ներդրումային և էներգետիկ համագործակցության ամրապնդման հարցերին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Ղազախստան, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ նրա հաջորդ այցը Ուզբեկստան է:

«Մայրաքաղաքի օդանավակայանում հարգելի հյուրին դիմավորել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Աստանան հայտարարել է, որ բանակցությունները կանդրադառնան երկու երկրների միջև առևտրատնտեսական, ներդրումային և էներգետիկ համագործակցության ամրապնդման հարցերին։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահը Ղազախստանի և Ուզբեկստանի հետ կքննարկի ուրանի մատակարարման հարցը, որի սուր պակասը Փարիզը սկսել է զգալ Մալիի և Նիգերի հետ առևտրային հարաբերությունների խզումից հետո։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print