Հարավամերիկյան երկիրը մեղադրում է Իսրայելին Գազայի հատվածում մարդկության դեմ հանցագործությունների մեջ։
Բոլիվիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ Գազայում պատերազմի պատճառով։ Լատինական Ամերիկայի երկու այլ երկրներ էլ հետ են կանչել Թել Ավիվում իրենց դեսպաններին խորհրդակցությունների համար, գրում է Al Jazzira-ն։
Հարավամերիկյան երկիրը մեղադրում է Իսրայելին Գազայի հատվածում մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Ֆրեդի Մամանին։
Բոլիվիան Իսրայելի հետ հարաբերությունները խզել էր 2009 թվականին, սակայն դրանք վերականգնել էին 2020 թվականին։ Բոլիվիան նաև մտադիր է մարդասիրական օգնություն ուղարկել Գազա։ Հարևաններ երկրները՝ Կոլումբիան և Չիլին էլ հետ են կանչել իրենց դեսպաններին խորհրդակցությունների համար և հրադադարի կոչեր արել։