Հույս ունենք, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի Թբիլիսիում. Սամխարաձե

Ավելի վաղ Թբիլիսին հայտարարել էր, որ վրացական կողմը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպումներին։

Վրաստանը հայտարարել է, որ «3+3» բանակցություններին մասնակցելուց հրաժարվելը չի նշանակում դուրս գալ տարածաշրջանային խնդիրներից։

Իշխանությունները հույս ունեն անգամ, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի Թբիլիսիում, Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերում ասել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն։

Ավելի վաղ Թբիլիսին հայտարարել էր, որ վրացական կողմը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպումներին։ Վրաստանի իշխանություններն այս դիրքորոշումը բացատրել են նրանով, որ չեն կարող մասնակցել որևէ ձևաչափի, որին մասնակցում է Ռուսաստանը, քանի դեռ այդ պետությունը իր զորքերը դուրս չի բերել Աբխազիայից և Հարավային Օսիայից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print