Սնուփ Դոգի համերգը պետք է կայանար սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվեց։
Չեմ կարող ասել, թե երբ տեղի կունենա հայտնի ռեփփեր Սնուփ Դոգի համերգը, բայց ամեն ինչ արվում է, որ նա գա։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը։
«Այստեղ շատ կոնկրետ առանձնահատկություն կա․ կազմակերպությունը պայմանավորվածություն ուներ արտիստի հետ։ Այսինքն՝ ջանքեր էր գործադրվել, որից հետո դիմել էր Կառավարությանն աջակցության խնդրանքով, վերջինս էլ որոշել էր չմերժել»,- նշեց նա։
Դիտարկմանը, թե կենսական անհրաժեշտությո՞ւն էր այդ համերգը կազմակերպել այս ծանր իրավիճակում` Խաչատրյանը պատասխանեց․
«Ցանկացած միջոցառում, որ կառավարությունը նախատեսել է անել, այո՛»:
Հիշեցնենք, որ Սնուփ Դոգի համերգը պետք է կայանար սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվեց։
ՀՀ կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ է հատկացրել Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։