ՊԵԿ-ն արձանագրել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման մոտ 6000 դեպք
Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման մոտ 6000 դեպք` 2600-ով քիչ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Հարկ վճարողներին առաջադրվել է 2 մլրդ 200 մլն դրամի չափով տուգանք` 200 մլն դրամով ավելի՝ նախորդ տարվա համեմատ։