Խաչատրյանը խորհուրդ տվեց կարդալ մեղադրական եզրակացությունը և ծանոթանալ գործին։
«Մարտի մեկ»-ի սպանությունների չբացահայտման պատճառների մասին բազմիցս խոսել եմ, մենք բացահայտել ենք «Մարտի մեկը»։ Այս մասին ԱԺ միջանցքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
Հարցին` այդ դեպքում ո՞վ է հրահանգել կրակ բացել 10 անձանց ուղղությամբ, Սասուն Խաչատրյանն ասաց․ ««Մարտի մեկի» գործով որքանով ինձ հայտնի է մեղադրական եզրակացությունն արդեն հասանելի է, կարող եք վերցնել, նայել։
Մեր եզրահանգումները, ապացույցները շարադրված են, մեղադրանքներ են առաջադրվել այդ գործով և՛ հրաման տվողներին, և՛ սահմանադրական կարգը խախտողներին, պարզապես, ՍԴ որոշումից հետո կոռեկտ չէ, որ ես այլ բան հայտնեմ»:
Խաչատրյանը խորհուրդ տվեց կարդալ մեղադրական եզրակացությունը և ծանոթանալ գործին։
«Ունեցեք ձեր կարծիքը ձեռքբերված ապացույցների, իրադարձությունների, 1000-ից ավելի պարկուճներն ու քրեական գործի նյութերը կեղծելու վերաբերյալ»,- ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։
Ինչ վերաբերում է ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն, Խաչատրյանն ասաց․
«Զարգացած ժողովրդավարական դատարաններում և՛արդարացման դատավճիռներ են լինում, և՛ քրեական հետապնդման դադարեցումներ են լինում, դա նորմալ երևույթ է։
Մենք բարեխիղճ ենք աշխատել, որ ծանոթանաք գործի նյութերին, կհասկանաք, թե ինչքան բարեխիղճ ենք մենք աշխատել»։