Առաջին դատական նիստը կկայանա 2023թ նոյեմբերի 10-ին։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։
«Տեղեկացնում եմ ձեզ, որ ՀՀ իշխանություններն իմ դեմ քրեական գործ են հարուցել։ Այդ գործով առաջին դատական նիստը կկայանա 2023թ նոյեմբերի 10-ին` ժամը 16։00, Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան 20 հասցեում, 5-րդ դահլիճ, դատավոր Մանվել Շահվերդյան»,– գրել է Բագրատյանը։
Նա դիմել է ԶԼՄ ներկայացուցիչներին` նշելով, որ եթե ցանկանում են մանրամասներ իմանալ, ներկա լինեն դատական նիստին։ Այլ մանրամասներ չի հայտնել։ Գրառման մեկնաբանություններում հետևորդներից մեկը նշել է` պատճառն այն է, որ Բագրատյանն իր ելույթներով սպառնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։