Պարեկները կանգնեցրել են գողոնով բեռնված ավտոմեքենա

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Հոկտեմբերի 30-ին Արագածոտնի պարեկները Արուճ գյուղի դաշտամիջյան հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են Շամիրամ գյուղի 33-ամյա բնակչի վարած «Մերսեդեսը», որի սրահում երկաթե խողովակներ կային:

Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը և համագյուղացի 24-ամյա ուղևորը պարեկներին հայտնել են, որ խողովակները գողացել են Արուճ գյուղի ամառանոցներից: Նրանք ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժին:

Տղամարդիկ և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print