Զախարովայի խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը եռակողմ համաձայնություններն են։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Ալի Ասադովի հանդիպումը։
Զախարովան նշել է, որ ողջունում են ցանկացած հանդիպում, որը կնպաստի Բաքվի և Երևանի միջև լարվածության թուլացմանն ու երկխոսությանը․ «Մենք ելնում ենք այն կետից, որ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը հիմնված է 2020-22թթ. եռակողմ համաձայնությունների վրա, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքում, դելիմիտացիա և այլն։ Ինչ մնում է հետագա զարգացմանը, մենք Մոսկվայում պատրաստ ենք կազմակերպել ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը»։