Ըստ տեղեկությունների՝ նա ձերբակալվել է այս տարվա սեպտեմբերին Արցախում Բաքվի «հակաահաբեկչական միջոցառումների» ժամանակ։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է ևս մի արցախցու՝ Մադաթ Բաբայանին, որին կասկածում է իբրև թե այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու համար:
Ըստ տեղեկությունների՝ նա ձերբակալվել է այս տարվա սեպտեմբերին Արցախում Բաքվի «հակաահաբեկչական միջոցառումների» (իրականում զանգվածային ռազմական ագրեսիա ընդդեմ Արցախի-Խմբ.) ժամանակ։
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարցաքննության ժամանակ Բաբայանը «խոստովանել է», որ «մասնակցել է Խոջալուի խաղաղ բնակչության ջարդերին»։