Փաշինյանը 9 օրով արձակուրդ է ուղարկում Սյունիքի մարզպետին

Արձակուրդում գտնվելու ընթացքում մարզպետին կփոխարինի նրա տեղակալը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը 9 օրով արձակուրդ է մեկնում:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

  1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 7 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի նոյեմբերի 16-24-ը ներառյալ:
  2. Ռոբերտ Ղուկասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը:
Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print