Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել ավելի քան 70 երկրների ներկայացուցիչներ:
Ադրբեջանի և Թուրքիայի մարզիկները չեն մասնակցի Երևանում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնությանը: Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, տեղեկացնում է armsport.am-ը։
Նրա խոսքով՝ մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել ավելի քան 70 երկրների ներկայացուցիչներ: Սպասվում է, որ մրցաշարին կմասնակցեն ավելի քան 500 մարզիկներ և 2,5 հազար հյուրեր:
Հայ սամբիստները առաջնությանը նախապատրաստվելու շրջանակում հոկտեմբերի 25-ից մարզվում են Օլիմպավանի մարզական բազայում, նրանց առաջին ելույթները նախատեսված են նոյեմբերի 10-ին:
Սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում նոյեմբերի 10-12-ը: