Լավ, հիմա Նուբարաշենի աղբավայրը փակեցինք, նոր աղբավայր բացեցինք, հիմա նորից նույն ձևով աղբը տանելու ենք լցնենք այնտեղ, թե չէ։
ԱԺ-ում 2024թ-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը թափոնների կառավարման ռազմավարության հարցի շրջանակներում անդրադարձավ նաև Նուբարաշենի աղբավայրում ստեղծված իրավիճակին։
«Նուբարաշենի աղբավայրը այդ վիճակում է ոչ թե այսօր, այլ արդեն 20 տարի է։ Այսինքն 20 տարի առաջ ասում էինք, որ դա աղետալի վիճակում է գտնվում։
Լավ, հիմա Նուբարաշենի աղբավայրը փակեցինք, նոր աղբավայր բացեցինք, հիմա նորից նույն ձևով աղբը տանելու ենք լցնենք այնտեղ, թե չէ։ Աղբի կառավարման ընդհանուր հայեցակարգ պետք է լինի, որի մեջ պետք է տեղավորվի նոր աղբավայրի կառուցումը, որն էլ իր մեջ ենթադրում է տեսակավորման որոշակի գործընթաց և այլն։
Պետք է հասկանալ՝ դրա համար միջոցներ, ռեսուրսներ կան։ Ամբողջ խնդիրն այն է, որ մենք կարող է նոր ստանդարտներով նոր աղբավայր կառուցենք, բայց հին ստանդարտներով տանենք աղբը թափենք այդ նույն վայրում»,- ասաց Հովհաննիսյանը։
Նախարարը նշեց, որ այդ հարցը գտնվում է քննարկման փուլում։