Ավելի վաղ նահանգի գլխավոր դատախազը դիմել էր Գերագույն դատարան, որպեսզի բանտարկյան Քենեթ Յուջին Սմիթին մահապատժի ենթարկելու համար թույլատրվեր ազոտային գազի կիրառումը:
Ալաբամայի Գերագույն դատարանը նահանգային իշխանություններին թույլ է տվել բանտարկյալին մահապատժի ենթարկել ազոտային գազով: Ինչպես նշում է Fox News-ը, այսպիսով Ալաբաման կդառնա առաջին նահանգը, որը կկիրառի ազոտի հիպոքսիայի իրականացման մեթոդը:
Ավելի վաղ նահանգի գլխավոր դատախազը դիմել էր Գերագույն դատարան, որպեսզի բանտարկյան Քենեթ Յուջին Սմիթին մահապատժի ենթարկելու համար թույլատրվեր ազոտային գազի կիրառումը:
Նշվում է, որ Սմիթը դատապարտվել է 1988 թվականին Ալաբամա նահանգի Քոլբերտ շրջանում մի կնոջ՝ Էլիզաբեթ Սենեթի վարձու սպանության համար:
Բանտարկյալի փաստաբանները հայտարարել են, որ նահանգային իշխանություններն այս որոշմամբ նպատակ ունեն ազոտային գազով մահապատժի ենթարկելու մեթոդը փորձարկել իրենց պաշտպանյալի վրա:
Առաջարկվող մեթոդի համաձայն՝ բանտարկյալին կստիպեն շնչել միայն ազոտ՝ զրկելով նրան մարմնի գործառույթները պահպանելու համար անհրաժեշտ թթվածնից և հանգեցնելով նրա մահվան։