🎥Հորդառատ անձրևներ և ջրհեղեղ Իտալիայում. կան զոհեր և անհետ կորածներ

Մի շարք քաղաքներում ժամանակավորապես փակվել են ուսումնական հաստատությունները։

Իտալիայում երեք մարդ մահացել է, ևս երեքը համարվում են անհետ կորած հորդառատ անձրևների և ջրհեղեղների պատճառով, որոնք առաջացել են Ciaran փոթորկի հետևանքով։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Տոսկանայում, ինչպես նաև Վենետոյում եղանակային վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել, մի շարք շրջաններում գետերը դուրս են եկել ափերից։ Նաև շատ քաղաքներում ժամանակավորապես փակվել են ուսումնական հաստատությունները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print